HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեճի մասին կեղծ ահազանգի պաճառով ոստիկանը 30 րոպե իր մոտ է պահել գրանցամատյանը

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 18/31 ընտրատեղամասում քվեարկության պահին գրանցամատյանը ընտրասենյակում չէր, հանձնաժողովի անդամներից մեկի խոսքով՝ գրանցամատյանը տեղի ոստիկաններից մեկի մոտ էր, միջադեպ էր տեղի ունեցել, ոստիկանը պետք է արձանագրեր կատարված խախտումը։

Ընտրատեղամասի պատասխանատու ոստիկան Գևորգ Սարգսյանից տեղեկացանք ,որ նրանք ոչ մի գրանցամատյան չեն վերցրել, ոստիկանի հետ մոտեցանք քվեասենյակ՝ հանձնաժողովի նախագահ Նունե Սարգսյանին, նա մեզ ուղեկցեց մեկ այլ սենյակ ոստիկան Սևակ Ալեքսանյանի մոտ, որին ներկայացրեցին որպես գործողություններ կատարող ոստիկան, նա փաստեց ,որ գրանցամատյանը եղել է իր մոտ:

Խնդիրը կայանում է նրանում, որ ստացել են կեղծ ահազանգ, որ ընտրատեղամասում վեճ է տեղի ունեցել դիտորդական առաքելություն կատարող անձի հետ, մատյանն էլ տարել են, որպեսզի դիտորդի այցելության վերաբերյալ ճշտումներ իրականացնեն: Մոտ երեսուն րոպե գրանցամատյանը մնացել է ոստիկանի մոտ: 

Հավելենք նաև, որ հանձնաժողովի նախագահը դեպքի մասին տեղեկացել է 4-5 ժամ հետո:

Անյա Սարկիսովա, Մերի Մանուկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter