HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեաթերթիկները՝ դաշնամուրին, երկուսը՝ նույն քվեախցում. ընտրությունները Վեդի, Սուրենավան, Ուրցաձոր և Նոր Կյանք համայնքներում

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները թիվ 5 ընտրատարածքն ընդգրկող Արարատի մարզի Վեդի, Սուրենավան, Ուրցաձոր և Նոր Կյանք համայնքներում

Վեդի քաղաքի 13/9 և 13/13 ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17:00-ի տվյալներով 13/9 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1981 քաղաքաղիներից ընտրություններին մասնակցել է 969-ը, իսկ 13/13 ընտրատեղամասում` 1925-ից 861-ը:

13/9-ը ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեախցիկ ցանկացավ գնալ կնոջ հետ, հանձնաժողովի անդամներից մեկը թույլ չտվեց, ինչի հետևանքով տեղի ունեցավ միջադեպ հանձնաժողովի նախագահի, անդամի ու ընտրողի միջև:

Այդ միջադեպի ընթացքում «անուշադրության մատնված» 2 ընտրող, պահն օգտագործելով, 
մոտեցան նույն քվեախցիկին և կատարեցին իրենց ընտրությունը:

Սուրենավան համայնքի թիվ 13/34 ընտրատեղամասի ընտրողներից մեկի հետ քվեախցիկ էր մտել նրա մայրը, հանձնաժողովի նախագահի զգուշացումից հետո մայրը դուրս եկավ: Աղջիկը ծրարը գցել էր աղբարկղի մեջ` կարծելով, որ դա է արկղը, վստահված անձինք բացատրեցին նրան ընտրական կարգը, և նա ծրարը նետեց քվեատուփի մեջ:

Ընտրողներից մեկն էլ քվեաթերթիկները դրել էր քվեատուփի հետևում դրված դաշնամուրին, ոչ ոք նրան չզգուշացրեց, որ ընտրությունը կատարի քվեախցիկում:

Այս ընտրատեղամասից մի քանի քայլ այն կողմ կայանված մեքենաներից մեկի վրա փակցված էր «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառը:

Այս ընտրատեղամասում, ըստ ԿԸՀ-ի 17:00 տվյալների, 2008 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 750-ը:

Ուրցաձոր համայնքի 13/41 ընտրատեղամասում, մեր այնտեղ եղած ժամանակահատվածում, միջադեպեր չգրանցվեցին: Այնտեղ դիտորդական առաքելություն էր իրականացնում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի դիտորդը: Նրանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ընթացել ընտրական գործընթացն այս տեղամասում մինչ այս, բայց նա հրաժարվեց տեղություններ տրամադրել: 

Ըստ ԿԸՀ-ի 17:00-ի տվյալների` 1245 ընտրողներից ընրտրությանը մասնակցել է 588-ը:

Նոր Կյանք համայնքի 13/17 ընտրտեղամասում ընտրական գործընթացը խաղաղ է ընթանում, այստեղ դիտորդական առաքելություն են իրականացնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի դիտորդները: Նրանց հաղորդած տվայլներով 15:00-ի սահմաններում այս ընտրատեղամասում ընտրողներից մեկը պատահմամբ իր անձնագրի փոխարեն ներկայացրել է ամուսնու անձնագիրը, հանձնաժողովի նախագահ Աշոտ Աբրահամյանը ներս է հրավիրել ոստիկանության աշխատակցին, և կազմվել է արձանագրություն: 

19:24-ի դրությամբ 1982 ընտրողից մասնակցել է 1075-ը:

13/17 ընտրատեղամասում է քվեարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Անի Սուքիասյան
Աննա Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter