HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուն ցանկություն է հայտնել ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Վահե Ղալեչյանը այժմ գտնվում է թիվ 28/2 ընտրատեղամասում։ Նա ցանկանում է մասնակցել ընտրությունների արդյունքների ամփոփմանը։ Համապատասխան գրանցում անցելուց հետո թեկնածուին թույլատրվեց ներկա գտնվել։

28/2 ընտրատեղամասը գտնվում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Վերջինս ներառված է թիվ 10 ընտրատարածքում։ 

Հանձնաժողովի նախագահ Արծրուն Ղուկասյանը նշում է. «Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ մեր ընտրատեղամասում ընտրողները շատ ակտիվ են։ Եթե անցած տարի մոտ 800 մարդ է մասնակցել ընտրությանը, ապա այս տարի թվաքանակը 1056 է այս պահին»։

Գրանցված ընտրողները ընդհանուր թվաքանակը 1819 է։

Մարիամ Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter