HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիրի թիվ 4/26 ընտրատեղամասում ընտրողների հոսքը դեռ շարունակվում է

Չնայած ընտրությունների ավարտին մնացել են հաշված րոպեներ, այնուամենայնիվ ընտրողների ակտիվ հոսք կա, բայց կուտակումներ չկան։ Արաբկիրի թիվ 4/26 ընտրատեղամասում կա 1557 ընտրող, ժամը 19:45 դրությամբ ընտրել է 766-ը։

Ընտրողներից շատերը ծանոթ չեն ընտրակարգին և չքվեարկած թերթիկները քվեախցից դուրս են հանում, կամ նույն ընտանիքի անդամները փորձում են օգնել իրար՝ մտնելով քվեախցիկ։ 

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Դիանա Գալոյանը, ով վերջին 20 տարիների ընտրություններին եղել է կամ վստահված անձ, կամ հանձնաժողովի անդամ, հավաստիացրեց, որ նման հանգիստ ընտրություն երբեք չի եղել։ 

«Շատ խաղաղ, առանց որևէ լարվածությունների ընտրություններ են», - նշեց նա։

Նելլի Թարփոշյան, Սոնա Կաղզվանցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter