HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

400 ընտրող ունեցող Ծաղկաշենում ընտրությանը մասնակցել է 239-ը

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքն ունի մեկ ընտրատեղամաս (19/27), որտեղ քվեարկելու իրավունք ունի 400 ընտրող։ Հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Սարգսյան Հենրիկը  և անդամները ջերմ, ընտանեկան մթնոլորտում անցկացնում են ընտրությունները, սակայն դրանց հիմնական դերակատարը՝ ընտրողը, բացակայում է։ Հանձնաժողովի անդամները կատակում են, թե ողջ գյուղն ընտրել է հանձնաժողովի նախագահի ունիվերսալ ակնոցով, բոլորին «հարմար» է եղել այն։ Իր ընտրությունն այսօր կատարեց 239 ծաղկաշենցի։ Ընտրատեղամասում չկար տեսանկարահանող սարք։ Գրանցամատյանում գրանցված օգնողների թիվը 10 է։ Ընտրատեղամասը և քվեատուփը փակվեցին 20։00-ին։

Մերի Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter