HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». հերթական ասեկոսե. փողի խնդիր

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ կուսակցությունների մոտ էլ ավելի է սրվում ընտրական գործընթացը հաղթահարելու համար թիվ մեկ գործոնի' գումարի խնդիրը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ' այս առումով բավականին տխուր իրավիճակում է գտնվում նաև ՕԵԿ-ը: Ավելին, այդ մասին գիտի նաև ՀՀԿ-ն և ամեն ինչ անում է «կրտսեր եղբորը» այդ հարցով օգնելու համար, որպեսզի ՕԵԿ-ը սեփական ուժերով կարողանա հաղթահարել գոնե 5%-անոց շեմը:

Լուրերն են տարածվում, թե այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեին «հանձնարարվել» է մինչև ընտրությունները «շատ ուշադրություն չդարձնել» Արմավիրի Ոսկեվազ գյուղում գտնվող' Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գինու գործարանին, որպեսզի նա կարողանա գոնե այդտեղից ընտրությունների համար անհրաժեշտ գումար «հետ գցել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter