HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ՝ Վիրահայոց թեմում

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ 
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմ հոգևոր ծառայության կոչված Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, թեմակալ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, նշանակվել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ և Կորխի հովվության այցելու հովիվ:

Ախալքալաքի նախկին հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը իր դիմումի համաձայն, ընտանեկան հանգամանքներից ելնելով, թեմակալ առաջնորդի տնօրինությամբ նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:

Բոլնիսի և Թեթրիծղարոյի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է առաջնորդի օգնական՝ միջեկեղեցական, միջհամայնքային և սոցիալական հարցերով:

Նշենք, որ Ջավախքում վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ տեղափոխությունն է: Անցյալ տարվա դեկտեմբերին Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվել էր Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պարտակություններից և ծառայության կոչվել Վանորեից տեսչությունում՝ Վանորեից տեսչի իշխանության ներքո: Մեկ ամիս է՝  Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր տեղափոխվել Թբիլիսի: 

Լուսանկարում՝ ձախից Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter