
«Վանաձոր» ՔԿՀ-ի 51 դատապարտյալներից 49-ը քվեարկել է «Իմ քայլը» քաշինքի օգտին
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի` ընտրական իրավունք ունեցող 51 դատապարտյալներից ընտրությանը մասնակցել է 50-ը, որից 49-ը քվեարկել է իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին, մեկը` Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին:
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 11 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել