HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Հաճնում «Իմ քայլը» հաղթել է ճնշող մեծամասնությամբ

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի թիվ 28/5 ընտրատեղամասում ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 604 ձայնով։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 82 քվեով, այնուհետև ՀՅԴ-ն՝ 64, ՀՀԿ-ն՝ 27, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 10, «Սասնա ծռեր»-ը՝ 9, «Քաղաքացու որոշում»-ը՝ 5, «Մենք» դաշինքը՝ 4 և համապատասխանաբար «Ազգային առաջընթաց» և «Քրիտոնեա-ժողովրդական» կուսակցությունները՝ 1-ական ձայնով։
Ընտրատեղամասում ընդամենը 2 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել։ 

Գրանցված 1450 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 761-ն են մասնակցել ընտրություններին, որը կազմում է ընդհանուր թվի 52.48% է կազմում։

Պատկերը մի փոքր այլ է Նոր Հաճնի թիվ 28/4 ընտրատարածքում։ Այստեղ ձայների առավելագույն քանակին կրկին արժանացել է «Իմ քայլը» դաշինքը՝ 719 քվեով։ Այնուհետև ԲՀԿ-ն է, որը ստացել է 170 քվե, իսկ ՀՀԿ-ն 3–րդ տեղում է՝ 32 ձայնով։
 Միմյանց ձայների առավելագույն քանակով հաջորդում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 17, ՀՅԴ՝ 11, «Սասնա ծռեր»՝ 7, «Մենք»՝ 6, «Ազգային Առաջընթաց»՝ 4, «Քաղաքացու որոշում» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 3-ական ու ՕԵԿ՝ 1։
Գրանցված ընտրողների թիվը ընտրատեղամասում 1806-ն է, որոնցից 983-ն է մասնակցել ընտրությանը։
Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չկան։

Նոր Հաճն քաղաքի թիվ 28/2 ընտրատեղամասում ևս առաջատարը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն է՝ 765 ձայնով։ Երկրորդ տեղում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 144 ձայնով,ցերրորդում ՝ «Լուսավոր Հայաստանը»՝ ստանալով 56 քվե, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 47 ձայնով։ Այնուհետև, իրար հաջորդում են «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 14, «Սասնա ծռեր»՝ց11, ՀՅԴ՝ 9, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, «Մենք» դաշինքը և «Օրինաց երկիր»-ը՝ 6-ական ձայներով։ Ցանկը եզրափակում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ ստանալով 2 ձայն։  

Վերոնշյալ ընտրատեղամասում անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Գրանցված ընտրողների ընդհանուր թվաքանակն է 1819, որի միայն 58.77% է մասնակցել ընտրություններին. ընդհանուր առմամբ 1069 մարդ։

Մարիամ Ավետիսյան, Անի Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter