
Տիգրան Ուրիխանյան. «Գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իր օգտին քվեարկած քաղաքացիների ձայները գողացել են:
Մասնավորապես, 4/40 տեղամասում Տիգրան Ուրիխանյանի օգտին տրված ձայներն անհայտացել են։ Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ նա այդ տեղամասում ստացել է 0 ձայն, սակայն Ուրիխանյանի շտաբը հրապարակել է 4/40 տեղամասից ստացված կնքված արձանագրությունը, որում նշված է 15 ձայն։
«Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ-ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում (4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է թեկնածուն և հրապարակել նկարներ թիվ 2 ընտրատարածքի 4/40 ընտրատեղամասի արդյունքների արձանագրությունն ու ԿՀԸ-ի կայքում տեղ գտած հաշվարկները:
Մեկնաբանել