HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ին բմբուլ պետք չի

Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը հերքել է այն տեղեկությունները, թե բուժհիմնարկների աշխատակիցներին զանգվածաբար ստիպում են անդամակցել ՀՀԿ-ին, ու հայտարարել է, թե «լուրջ կուսակցությունն իր վրա ավելորդ բալանս չի վերցնի»:

«ՉԻ» - Այն, որ Արտակ Զաքարյանը «բալանս» եւ «բալաստ» բառերն իրարից չի տարբերում, նորմալ է. մարդը համ հանրապետական է, համ պատգամավոր: Կարեւորը` գաղափարական առումով ճիշտ է ասում:

Բուժաշխատողները ՀՀԿ-ի համար իսկապես կարող են ավելորդ բեռ լինել: Կուսակցությանն այս պահին ավելի շատ անհրաժեշտ են թաղային «հեղինակություններ» (ընտրությունների օրը մարդկանց ահաբեկելու համար), բռնցքամարտիկներ (դիմադրության օջախները լիկվիդացնելու համար), նկարիչներ (քվեարկության արդյունքներն ամփոփելու համար), բարետես արտաքինով թոշակառուներ (3 հազար դրամով տեսախցիկների առջեւ «մութ ու ցուրտ» տարիները հիշելու համար) եւ այլն:

Իսկ բուժաշխատողներից օգուտ չկա: Եթե զոռով հանրապետական էլ դառնան, դժվար թե ՀՀԿ-ի օգտին քվեարկեն: Քաղաքական կողմնորոշման խնդիր չէ, պարզապես ցանկացած բուժաշխատող պարտավոր է առաջին հերթին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով: Այնպես որ, ՀՀԿ-ի համար դա իսկապես «ավելորդ բալանս» է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter