HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հինգամյա երեխա է մահացել

Հունվարի 28-ին «Հրազդան» բժշկական կենտրոնում նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո մահացել է հնգամյա Միլենա Մարտիրոսյանը: Ըստ նախնական տեղեկությունների` վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, և երեխան դուրս էր գրվել, սակայն երկու օր անց երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փնտրել չի հաջողվել:

Բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակիցները երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ դեպքից հետո որևէ բուժաշխատող աշխատանքից չի ազատվել:

«Ինչի՞ պետք է ազատվի ինչ-որ մեկը, դեռ պարզ չէ, թե ինչ է եղել»,-ասացին նրանք: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter