HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Նիկոյանը վրե՞ժ է լուծում

Երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Գոհար Պողոսյանը: Վերջինիս աշխատանքից ազատելը պատճառաբանվել է հետտոնական օրերին 2 օր աշխատանքի չներկայանալով:

Գոհար Պողոսյանը ԱԺ-ում էր արդեն 20 տարի: Նա աշխատել է ԱԺ-ի բոլոր նախագահների հետ, սկսած Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից:

Սամվել Նիկոյանը հետաքրքիր գործելաոճ է դրսեւրել: ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո անխնա աշխատանքից ազատեց Հովիկ Աբրահամյանի կադրերին:

Նախ աշխատանքից ազատվեցին Հովիկ Աբրահամյանի խորհրդականներն ու օգնականները: Նրանց հետ աշխատակազմից հեռացվեցինմի քանի աշխատողներ եւս: Արձակուրդից այդպես էլ չվերադարձավ ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Նիկոյանը վրեժ է լուծում այն աշխատակիցներից, ովքեր Հովիկ Աբրայամյանի ԱԺ նախագահ եղած տարիներին իրեն «ուշադրություն» չեն դարձրել: Ըստ մեր աղբյուրի՝ առաջիկա օրերին ԱԺ-ից եւս մի քանի աշխատող է հեռացվելու:

Մնում է Սամվել Նիկոյանը նուն հետեւողականությամբ կարգի հրավիրի այն պատգամավորներին, որոնք տարիներով Ազգային ժողով չեն գալիս ու պետբյուջեից աշխատավարձ են ստանում, կամ «պատժի» ուրիշի փոխարեն քվեարկող երեսփոխաններին, խորհրդարանում հայհոյողներին, միջանցքում թքողներին ու ծխողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter