HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծառուկյանը Թումանյանի տունը չի գնի՞

ԲՀԿ նախագահ Գագիկ Շառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում չհաստատեց այն լուրը, թե Թբլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը ձեռք է բերելու Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ մեծանուն գրողի ծոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իր պապի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի։

Քննարկման ժամանակ առաջարկվել է մի քանի տարբեակ, ընդհուպ`  համահայկական դրամահավաք իրականացնելն ու հիմնադրամներ կազմավորելը։ Թե իրականում ինչ քայլեր է ձեռնարկվելու գրողի տունը գնելու վերաբերյալ, առայժմ պարզ չէ: Մշակույթի նախարարությունում նույնպես քննարկումներ են անցկացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter