HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլանդիայում մեծ շուքով նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը

Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդերլանդների Թագավորության և հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր Հայաստանից և ԱՄՆ-ից:

«Կարոտ» համույթն անցած տարիների ընթացքում ձեռք է բերել Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայերի համակրանքն ու սերը: Հարյուրավոր համերգները «Կարոտին» դարձրել են Եվրոպայում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ խորհրդանիշ:

Համույթի ղեկավար Լուսինե Բունիատովան նշել է «Կարոտ» համույթի նպատակը` որ երբևէ չպառակտվի նոր սերնդի կապը հայկական մշակույթի հետ, և հայրենիքը սփյուռքի հետ կապող բարակ թելերը գնալով ավելի ամուր դառնան:

«Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ հայությունը կորցրած և իրենց արմատները մոռացած երիտասարդներին»,- նշել է նա:

«Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի մամուլի ծառայություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter