HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվում է

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը եկավ դատարան: Նրա կալանավորման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունը սկսվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել: Գևորգյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատության կայացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Ըստ ՀՔԾ-ի՝ նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Մինչ այս պահը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Ստացվում է, որ մեղադրանքը լրացնելուց հետո քննչական մարմինը գտել է, որ Գևորգյանին կալանավորելու անհրաժեշտություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter