
Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարևանությամբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ 6 մարտական հաշվարկ
Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության զորքերի 1033 զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:
Այս մասին Հետք-ին հայտնեցին ԱԻՆ-ից:
ԱԻՆ-ը 16.59-ին ահազանգ է ստացել, որ Իսակովի պողոտայում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Այլ մանրամասների նախարարությունում դեռ չեն տիրապետում: Պարզ չէ նաև՝ զորամասի տարածքո՞ւմ է եղել հրդեհը, թե դրանից դուրս:
Լրացում 18.25
ԱԻՆ-ից հայտնեցին, որ հրդեհը մարվել է 17.41 րոպեին. ամբողջությամբ այրվել է «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա, վնասվել է շտապօգնության մեկ և 5 ավտոմեքենա: Զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է զորամասի տարածքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել