HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է միջազգային դիտորդի համակարգիչը գողացողը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման են ենթարկել 39-ամյա Գևորգ Գևորգյանին։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա կասկածվում էր դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու գողացել դյուրակիր համակարգիչը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter