HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մսի ներմուծման սահմանափակումներ` խոզերի աֆրիկական ժանտախտի և  թռչնի գրիպի մուտքը կանխելու համար

Խոզերի աֆրիկական ժանտախտ և  թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն ԱՆԱՊԱՀՈՎ կամ ԱՆՈՐՈՇ կարգավիճակ: Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ):

Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ինչպես նաև կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Ըստ ՍԱՊԾ-ի` որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ այդ երկրի Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter