HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը համակցելու հնարավորությունը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը եւ դրան Հայաստանի միանալու հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, հյուրերի խոսքով` Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքներն առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։

Չինական կողմին ներկայացվել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները։ ՊՈԱԿ-ի ղեկավար Վազգեն Պետրոսյանը նշել է, որ չինական «Սինոհիդրո» ընկերությունն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունը։ Պարոն Պետրոսյանը հույս է հայտնել, որ չինական այլ շինարարական կազմակերպություններ նույնպես, որոնք մեծ փորձ ունեն կամուրջների, թունելների կառուցման գործում, հետաքրքրություն կդրսևորեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի այլ հատվածների հետագա կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter