HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել Գազպրոմի 2019թ. ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումները, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը:

Ինչպես հայտնում է հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշվել է համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև՝  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների՝ 29 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ), որը նպատակաուղղվելու է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման, գազաբաշխման համակարգերի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացմանը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter