HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամասիայի նախկին համայնքապետի գործն ուղարկվել է դատարան

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի նախկին ղեկավար Գ. Մանուկյանը մեղադրվում է յուրացման մեջ: Նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Մանուկյանը, Կառավարության 2015թ. փետրվարի 5-ի թիվ 96-Ն որոշման հավելվածով հաստատված ծրագրի համաձայն, լիազորվել է իրականացնել հողօգտագործողներին 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բաշխման, գումարների հավաքագրման մատակարար կազմակերպությանը փոխանցելու աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է պետական աջակցությամբ, և գյուղացիները պարարտանյութերը ձեռք են բերել շուկայականից էժան գներով:

Նշված աշխատանքների կատարման ընթացքում Գ. Մանուկյանը «Բերրիութուն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացած պարարտանյութից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015թ. ընթացքում, ըստ նախաքննական մարմնի, յուրացրել է` պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած թվով 8 անձանց անվամբ ստացված 160 պարկ պարարտանյութը: Ընդհանուր գումարը կազմել է 960.000 դրամ:

Բացի այդ, Ամասիայի նախկին համայնքապետը համագյուղացիների՝ նշված ծրագրի շրջանակներում ձեռք բերած ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները հավաքագրելով` 3 քաղաքացիների կողմից 20-ական պարկ պարարտանյութի դիմաց վճարված 120.000-ական դրամ գումարը չի փոխանցել «Բերրիութուն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի հաշվեկշռին: Այս դրվագով էլ, մեղադրական եզրակացության համաձայն, յուրացվել է 360.000 դրամ գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter