HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի են Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը թեթև մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Դժվարանցանելի են Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Տրանսպորտի նախարարությունը հավելում է, որ դժվարանցանելի է նաև Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածը:

Արագածոտնի մարզի  Ծիլքար գյուղում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի և Շիրակի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter