HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվել է Բուլղարիային

Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են ՌԴ, Ադրբեջանի, Թուրքիայի և Մոլդովայի ԱԳ նախարարները, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի ԱԳ նախարարների տեղակալները, Թուրքիայում Ալբանիայի դեսպանը, Սերբիայի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը, պատվիրակության կազմում է եղել նաև ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:

Հանդիպումը բացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովը: Այնուհետև ելույթ են ունեցել ՍԾՏՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները:

Աշոտ Քոչարյանն անդրադարձել է ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին։ Նա նշել է, որ Հայաստանը 2018թ. առաջին կեսի նախագահության շրջանակներում վերահաստատել է իր հավատարմությունը կազմակերպության կանոնադրությունում ամրագրված սկզբունքներին և նպատակներին՝ ուղղված տնտեսական օրակարգի և բաղադրիչի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր, կշարունակի իր ջանքերը՝ ուղղված այդ ոլորտում անդամ պետությունների արդյունավետ համագործակցության ապահովմանը: Աշոտ Քոչարյանն ասել է, որ կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են և խարխլում են ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպման արդյունքում ընդունվել են բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, տեղի է ունեցել ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողություն․ 2019թ. առաջին կեսին կազմակերպությունում կնախագահի Բուլղարիան:

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի աշխատանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter