
2018թ․ 3 մլն հաքերային հարձակման փորձ է եղել հայաստանյան պետական կայքերի վրա. ԱԱԾ պաշտոնյա
2018 թվականի 11 ամիսների ընթացքում ԱԱԾ-ն կանխել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 3 մլն փորձ:
Այս մասին այսօր ԱԱԾ-ի պաշտոնական նոր կայքէջի գործարկման առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը:
Վերջինիս խոսքով՝ հաքերային հարձակումների փորձերը եղել են տարբեր երկրներից, բայց մեծ մասամբ դրանք Ադրբեջանից և Թուրքիայից են:
Նշենք, որ 11 տարիների վերաբերյալ այս ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելացել է: 2017 թվականին ԱԱԾ-ի կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1.5 միլիոն փորձ:
2017 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ այս թիվը հրապարակել էր այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանել