Սեյրան Օհանյանը պարգեւատրել է ֆրանսիական համալսարանի ռեկտորին եւ դասախոսներին
ՀՀ Զինված ուժերի կազմավերման 20-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան ու հանդիպել դասախոսական կազմի և ուսանողների հետ:
Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի անցած ուղին՝ իր առանձնահատկություններով, զրուցել առկա խնդիրներից և մարտահրավերներից, ինչպես նաև` կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանել է ուսանողների ու դասախոսների հարցերին:
Միջոցառման ավարտին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ռազմական համագործակցության ասպարեզում ունեցած ներդրումի համար Սեյրան Օհանյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով, իսկ համալսարանի մի շարք դասախոսներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել