
Ռոբերտ Քոչարյանի որդին Կոնգրես հյուրանոցի գործով հարցաքննվել է՝ որպես վկա
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Կոնգրես հյուրանոցի գործով որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում:
Այս հայտարարությունից հետո Քոչարյանների ընտանիքը դատի է տվել ԱԱԾ տնօրենին, որից հետո Վանեցյանը պարզաբանել էր, որ էմոցիոնալ հայտարարություն է արել, խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ առաջիկայում այս գործով այլ մանրամասներ ևս կհայտնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել