HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան. «Ինձ վերաբերող որևէ օֆշորային ընկերություն չկա»

ԱԱԾ տնօրենի և ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկն Արթուր Վանեցյանին հիշեցրեց, որ նրա հորեղբոր կինն, ով 79 տարեկան է, օֆշորային ընկերություն ունի, որն ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 35 հազար դոլար տուգանվել է ոչ օրինական գործունեության համար:

Տուգանքի մասին Վանեցյանը տեղյակ չէ, ինչ վերաբերում է հորեղբոր կնոջ՝ Զեմֆիրա Վանեցյանի անվամբ գրանցված ընկերությանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ այն պատկանում է իր եղբորը՝ Կարեն Վանեցյանին:

«Հենց գրելու բան չի լինում, մեկը գրում է՝ Վանեցյանի օֆշորային ընկերությունը, չգիտեմ՝ ինչ...մի կողմից բախտս բերել է, որ ազգանունս Վանեցյան է. եզակի է, իսկ մյուս կողմից ... այդ օֆշորի մեջ որ լիներ Հարությունյան, ոչ ոք չէր իմանալու, որ իմ հետ կապ ունի: Այո, Զեմֆիրա Վանեցյանն, ում մասին դուք ասում եք, իմ հորեղբոր կինն է, ով Հայաստանում չի բնակվում 1988 կամ 1989 թվականից: Ինքն, իհարկե, տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, այդ ընկերությունը պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է և որևէ բիզնես հետաքրքրություն չի ունեցել Հայաստանի տարածքում: 1989 թվականից ինքը Հայաստանում չի բնակվում»,- ասաց Վանեցյանն, ապա նշեց, որ Կարեն Վանեցյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել այս տարի զուտ այն պատճառով, որ հեղափոխությունից հետո նման տենդենց կար:

«Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ. բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից: Ինձ վերաբերող որևէ օֆշորային ընկերություն չկա: Ես որևէ տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում, չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ իմ եղբայրները՝ Կարեն Վանեցյանն ու նրա հարազատ եղբայր Արմեն Վանեցյանը խոշոր գործարարներ են, Ուկրաինայում, Շվեյցարիայում, Իրանում, Իրաքում, Սերբիայում և այլուր տնտեսական գործունեություն են իրականացնում»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter