Մարզիչին վնասվածք հասցնողը ձերբակալվել է
Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ապրիլի 11-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության մարզիչ, 32-ամյա Մ. Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 20:30-ի սահմաններում նշված մարզադպրոցում իր աշխատասենյակի պատուհանից նետված անհայտ առարկայի պայթյունի հետևանքով:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 17-ամյա Յուրիկ Խ.-ն: Նա ձերբակալված է: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել