HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռաֆիկ Համբարձումյանը պատասխանում է

«Հետքում» իմ մասին տպագրուած լուտանքը (Հայոց պատմության պառակտիչ «սրբագրիչը») կարդացի այսօր: Իբրեւ պատասխան առաջարկում եմ տպագրել իմ այն գրութիւնը, որը համացանցով տարածել էի անցեալ տարուայ դեկտեմբերին: Ընդդիմախօսները ոչ թէ պիտի լուտանքներ թափեն, այլ ժխտեն այն հիմքերը, որ նշել էի գրութեանս մէջ:      

Հայոց պատմութեան խեղաթիւրումը  այլեւս անհանդուրժելի է

Վերջերս լրատու միջոցները եւ հեռուստաընկերութիւնները հրապարակեցին Մ. Գորգիսեանի մասին հեռուստահաղորդում եւ ընդարձակ տեղեկատուութիւններ, որոնցում փորձառու մարտիկների յորդորները անտեսելու անխոհեմութեան պատճառով 1990 թ. յունուարին ազէրի դիպուկահարի գնդակից սպանուած անձը յայտարարուեց նահատակ: Յիշեցնեմ, որ նահատակը նա է, որ գիտակցուած գնում է զոհաբերուելու` հաւատացած, որ միայն իր կեանքի գնով է հնարաւոր ապահովել իւրայինների կեանքն ու յաղթանակը: 

Ազգ, հայրենիք, հայրենասիրութիւն, ազգային հերոս եւ մեր ոգեկիր այլ զօրաւորող եւ ուժաստեղծ-դաստիարակիչ հասկացութիւնները արժեզրկելուց յետոյ հերթը հասաւ նաեւ նահատակին, որն այլեւս անհանդուրժելի է:

Նշածս հաղորդումներից եւ յօդուածներից ոչ մէկի մէջ չի նշւում թէ Գորգիսեանին իր ո՞ր անելիքի համար են շնորհել Ազգային հերոսի կոչում, երբ տասնեակ ճակատումների մասնակից եւ հարիւրաւոր թշնամիներ զգետնած մեր հերոսները(օրինակ` Լեոնիդ Ազգալդեան) Ազգային հերոսի կոչում չստացան... Դրա փոխարէն բերում են նրան վերագրւող մի քանի գործեր, որոնք նա եթէ նոյնիսկ արած էլ լինէր, նման ծառայութիւններից եւ ոչ մէկը այդ տիտղոսին արժանանալու հիմքեր չեն:

Առաջին. որ նա իբր Օպերայի հրապարակում 1988 թ. մայիսի 28-ին անցկացուած ՀՀ անկախութեան 70 ամեակի տօնակատարութեանը  առաջինն է բարձրացրել եռագոյնը:

Երկրորդ. որ անկախութեան համար պայքարում եղել է առաջնորդ եւ առաջամարտիկ:

Եւ երրորդ` որ իբր թէ հերոսի մահով զոհուել է Երասխաւանի կռիւներին:

Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակի նշումը նախապատրաստել, կազմակերպել եւ ղեկավարել եմ ինքս, որ հայրենիքից Պ. Հայրիկեանի վտարումից յետոյ այդ օրերին ղեկավարում էի ԱԻՄ կազմակերպութիւնը: Հանրահաւաքը իմ յանձնարարութեամբ բացեց ու վարեց օգնականս` Մեխակ Գաբրիելեանը, իսկ  այդ օրը պարզուած եօթ եռագոյններից առաջինը իմ խնդրանքով հարթակ բարձրացրեց ու ծածանեց պրոֆ. Վարագ Առաքելեանը: Գորգիսեանի մասնակցութիւնը այդ պատմական հանրահաւաքին եղել է հետեւեալը. նա հանրահաւաքին կարդաց Հայաստանի անկախութեան 70-ամեակի առթիւ գրածս երկու Յորդորակները, իսկ հանրահաւաքի վերջում, իմ յանձնարարութեամբ, մի խումբ երիտասարդների հետ եռագոյնները պարզած` քայլեց Օպերայի հրապարակին հարող փողոցներով, որից յետոյ նոյն օրը Մեխակ Գաբրիելեանի եւ Գէորգ Միրզոյեանի հետ ձերբակալուեց:

Նա ոչ թէ ՀՀ անկախութեան առաջամարտիկ էր, այլ Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդ Պարոյր Հայրիկեանի սակաւաթիւ զինւորներից մէկը: Յիշատակածս հաղորդումներից եւ ոչ մէկի մէջ այս անհերքելի իրողութիւնը չնշուեց, որը մեր նորագոյն պատմութան խեղաթիւրում, մերժում եւ անգոսնելի անտեսում է: Գորգիսեանը ճանաչում գտաւ Պարոյր Հայրիկեանի սակաւաթիւ զինւորներից մէկը լինելու շնորհիւ, ու յատկապէս անկախութեան `իմ կազմակերպ ած հանրահաւաքին մասնակցելու եւ մի խումբ երիտասարդների հետ եռագոյնները պարզած Օպերայի հրապարակին հարող փողոցներով  քայլելու շնորհիւ:Իսկ անկախութիւն գաղափարի հանրաւորողը եւ տարածողը այդ օրերին եղել է ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ  թերթը, որի գլխաւոր խմբագիրը եւ գաղափարատուն 1987 թ. հոկտեմբերից մինչեւ 1989 թ. մայիս ամիսը, ինքս էի:

Երասխաւանում նա ոչ մի թշնամու չի սպանել: Իր անփորձութեան պատճառով խփնուել է ազէրի դիպուկահարի գնդակից` պատճառ դառնալով իրօք որ հերոս Երուանդ Սաղումեանի եւ մէկ այլ երիտասարդի մահուան: Երուանդ Սաղումեանը եւ իր ընկերը փորձել են մահացու տեղից ետ բերել հրամանատարութեան (օրինակ` Սամուէլ Գեւորգեան) յորդորներին չենթարկւող անփորձ նորակոչին, բայց նրա կեանքը փրկելու փորձի ժամանակ երկուսն էլ զոհուել են:  Փաստօրէն` նահատակ- հերոս հռչակուածը ոչ միայն թշնամական որեւէ զինւորի շարքից չի հանել, այլ իր անխոհեմ քայլով մեր երկու կռւողների մահուան պատճառ է դարձել: Արցախականի աւելի քան 5 տարիների մեր կռիւների ընթացքում երեւի թէ չի եղել մի երկրորդ այսպիսի դէպք, երբ երկու իւրային մարտիկների զոհուելու պատճառ դարձած մէկը սպանուելուց յետոյ հռչակուէր ազգային հերոս. իրօք որ եզակի ու անկրկնելի...

4 դեկտեմբերի 2011թ. 

Գրածս հաստատող աղբիւրներից մի կարեւորները

«Անկախութիւն» շաբաթաթերթ,1988 թ. մայիսի 28, թիւ 22(32), էջ 1-10; «Անկախութիւն», 1988 թ. յունիսի 6, թիւ 23(33), էջ 1-15; Տես նաեւ 1988 թ.մայիսի 29-ի պաշտօնաթերթերում տպագրուած Արմէնպրէսի հետեւեալ լրատուութիւնը.   «Հաղորդում: Մայիսի 28-ին Երեւանում, թատերական հրապարակում առանձին  անձինք, քողարկվելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լոզունգներով, փորձեցին վահանի վրա բարձրացնել իր հակապետական հայտարարություններով հայտնի Պ. Հայրիկյանի գործը: Նրանք փորձեցին մարդկանց հրահրել հակաօրինական գործողութիւնների: Այդ փորձերը դատապարտվեցին հավաքվածների կողմից: Արմենպրես»:

ԱԶԳ օրաթերթ, թիւ ... Երեւան, 2011 թ. դեկտեմբերի ...,էջ                                         

«Անկախութիւն» շաբաթաթերթ,1988 թ. սեպտեմբերի 12,թիւ 37, 15 2;

Սրբագրումներ, ԱԶԳ օրաթերթ, Երեւան, 2011 թ. նոյեմբերի 12, էջ Ը:

Ռաֆիկ Համբարձումեան

Մեկնաբանություններ (12)

Artur Astsatryan
Paronyan@ ir zhamanakin shat lav e asel: Imastunner@ asparez@ HAMBAKNERUN dzgatz en. Sa voch pakas ayzhmeakan e, ev hents ays jghjim rafikneri u sevakneri nmanneri masin e.
Հայկ Սերգոյան
Ռաֆիկն իրենից ոչինիչ չի ներկայացնում ու չափազանց փոքր է, որ կարողանա թաքցնել Հայրիկյանի ականջները, որոնք շատ պարզ երևում են նրա հետևից` Հովնանի տեսքով.
Ռոբ
Իրոք, որ եզակի ու անկրկնելի ստահակ ես....
Մարինե Առաքելյան
Ժողովուրդ, արթնացեք, պարզվում է Մովսեսին ազգային հերոսի կոչում տալու փոխարեն այդ կոչումը պետք է տանք մեծն Ռաֆիկին...Ուշքի արի, մարդ, ազգային հերոսի հաշվին սեփական եսը բարձրացնելը ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ է: Կարծում եմ Մովսեսին ոչ իմ ու ոչ էլ մյուսների պաշտպանությունը պետք չէ, իսկ դու ավելի լավ կլինի մի կողմ դնես քեզ ամենագեղեցիկն ու հանճարեղը հայտարարող հայելին ու մեկ անգամ ևս կարդաս Ռազմիկ Մարկոսյանի հոդվածը. Պատկերդ այնտեղ առավել քան ամբողջական է:
Սևակ
Մարդը լավէլ Գրել է , ինչէք ուզում , կամ ում էն դրանք պետք այդ փչովի հերոսները ..... Հայրիկյաննը կամ իրա զինվորները Բութ վարչապետը ..... Սովետը թամանակին պետք է դրանց ռադ արած լիներ
Թորգոմ
Պարոն Համբարձումյան, ամոթ է, որ վատ եք զգում, առավելևս վատ եք դրսևորում Ձեզ, երբ խոսքը վերաբերում է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին կամ նրա մասին հեռուստահաղորդումներին: ՀՀ ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996թ-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ, և տրվել է հետմահու 7 հայորդիների, ովքեր իրենց երիտասարդ կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի, մեզ համար (նաև Ձեր և Ձեր զավակների): Դրանով հարցականի տակ եք դնում նաև մյուս հերոսներին, ովքեր թուրք չեն սպանել: Փորձեք լարել Ձեր հիշողությունը և պարզ կլինի, որ ԱԻՄ-ի, այսինքն անկախականների, գաղափարները սկզբում ջերմորեն չեն ընդունվել ինչպես ժողովրդի, այնպես էլ քաղաքական դաշտում ծանրակշիռ կուսակցության` ՀՀՇ-ի կողմից: Մինչդեռ Մովսեսի Գորգիսյանին այդ կոչումը տրվել է Ձեզանից ոչ պակաս խելացի մարդկանց կողմից: Ժամանակակիցները, գնահատել և արժեքավորել են նրա գործը: Եվ եթե չեք ընկալել, թե ինչու են շնորհել այդ կոչումը, հարցրեք փողոցում ցանկացած անցորդի և Ձեզ կպատասխանեն: Ֆրանսիայում օրենք է ընդունվել հայոց ցեղասպանության մասին ու նաև պատիժ` այն խախտողների նկատմամբ, իսկ այստեղ մենք անհեթեթ քննարկումներով ենք զբաղված, մի թեմայի շուրջ, որն անքննելի է: Հարգեք Հայաստանի Հանրապետության օրենքը և սուրբ նահատակներին, ովքեր մեր ազգի պատմության հպարտությունն ու պարծանքն են: Ես հավատում եմ Ռազմիկ Մարկոսյանին, և համերաշխում նրա 18.01.2012 –ի հոդվածին, այդպես է, մարդիկ հիշողություն ունեն: Դուք Մովսեսին ճանաչել եք, նույն խմբում եք եղել, պարոն Մարկոսյանի հոդվածից հասկանալի է, թե ինչու չեք կարողանում ներել նրան: Դուք չեք մասնակցել կռիվներին, չեք լսել սուրացող գնդակների տարափը, չեք տեսել մեռնող մարդու կյանք տենչացող հայացքը: Ձեզ համար կյանքը թանկ էր, պահպանեցիք այն, որ հետո գրիչ վերցնեք ու դատեք, իսկ ունեք այդ բարոյական իրավունքը: Իսկ ինչպես եք որոշել, որ “Երվանդ Սաղումյանը իրոք հերոս է”: Հիշեցնեմ Ձեզ, որ հայրենյաց պաշտպանները բոլորն էլ հերոս են: Դուք նույնիսկ Երասխի կռվից գաղափար չունեք և ոչ ճիշտ մեկնաբանություն եք տալիս: Ուր էիք Դուք 1988թ-ի մայիսի 28-ին, երբ Ձեր “հանձնարարականներն էին կատարում” և անվախորեն ազատության ու անկախության դրոշն էին ծածանում: Ուր էիք Դուք, երբ նրանց ձերբակալում էին: Այդ ինչի համար էիք Ձեզ խնայում և թաքստոցից դուրս չէիք գալիս: Ուր էիք Դուք, երբ “փորձառու մարտիկների յորդորները անտեսելու անխոհեմութեան պատճառով 1990 թ. յունուարին ազէրի դիպուկահարի գնդակից սպանուած անձը յայտարարուեց նահատակ”: Ուր էիք.... Իբրև հոդվածն ասելիք ունի, մի հատ էլ հիմքերի ժխտման մասին եք խոսում: Ամոթ է, խելքի եկեք: Պարկեկեշտ պահեք Ձեզ, մրոտելով Դուք փառքի չեք հասնի:
Karen
Ռաֆիկ ես ինչ ես-Մի թե կարելի է այդքան ստոր լինել? Կարեն
Гехам
Рафик акарак айн амени вор ду мишт ехел ес ев айсор ел мнацел ес зинворик Мовсесн араджнорд е минч орс ангам зохвелуц ето анкахаканнери амар араджнорд мнац е айсор уни етеворднер. Ко грацнериц ми па мтацум ем гуце ду еир айд даранакалвац дипукаар@
Սոս
ԿԳԲ-ն միշտ աչալուրջ է, գիշեր ու զօր, հետիոտն թե հեծյալ, Վահրամ Կարապետյան կամ որևիցե այլ անվանումով: Ախր այ պարոն, մի հատ խորը շունչ քաշի ու գրածդ նորից կարդա, ոնց թե Հայրիկյանը թաքնվի ինչ-որ մեկի անվան տակ: Էհ, մինչև ԿԳԲ-ն Ազգային անվտանգության ծառայություն դառնա` վախենամ սրանք երկիրն արդեն բաժանած-ծախած լինեն ռուսներին ու թուրքերին:
Վահրամ Կարապետյան
Ռաֆիկ Համբարձումյան, հասկացար ինչպես ես օգտագործվում... հիմա քեզ թույլատրվում է խոսել, մինչ այն պահը, երբ շահերի բախում կլինի: Եթե չափն անցնես ու քեզ Հայրիկյանի զինվոր չհամարես, գիտես նա քեզ ինչ կանի: Գոնե վերոնշյալ մեկնաբանությունը կարդալուց հետո, փորձառու կամակատար, պիտի հասկանայիր, որ համատեղ վրիպում եք թույլ տվել: Ակնհայտ է, որ քո հոդվածը պատվերն է Պարույր Հայրիկյանի, որ անխնա իր գաղափարական ընկերներին փնովելով, իրեն է գովաբանում, իր անձը մեծարում: Ով համարձակվի Հայրիկյանի զինվոր չլինել, դատապարտված է քեզ նմանների բարբաջանքներին: Ինչ անքակտելի ու արժանի զույգ եք: Մեկնաբանող Հովնան-Հայրիկյանը քաջություն չի ունեցել նույնիսկ իր անունով հանդես գալու, սա ծանոթ ձեռագիր է: Առիթը բաց չի թողել գաղափարական ընկերներին պիտակավորելու: Արդեն քանի տարի է նա այդ գործընթացն է ապահովում, ու որ չեն պատասխանում, ավելի է գազազում, քեզ նմաններին է ֆաս տալիս... Հա, հա, հա...
Հովնան
Ներողություն եմ խնդրում, թյուրիմացաբար Անդրանիկ Մարգարյանի փոխարեն գրել եմ Անդրանիկ Մանուկյան: Խոսքն, իհարկե, հանգուցյալ վարչապետի մասին է, ոչ թե էն թյուրիմացության, որ մի ժամանակ նախարար էր:
Հովնան
Միգուցե որոշ շեշտադրումներ, այնուամենայնիվ, արժեր վերանայել, պարոն Համբարձումյան, ամեն դեպքում խոսքը Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանի, ինչպես դուք եք նշում` սակավաթիվ զինվորներից մեկի մասին է, որն էր Մովսեսը: Հենց այդ է` սակավաթիվ, բայց` Հայրիկյանի: Այ, երբ մենք բոլորս հասկանանք, թե ով է Հայրիկյանը, այնժամ նրա ամեն մի զինվորին արժանին կմատուցենք: Եվ այլևս ոչ մեկը չի փորձի հերոսի հիշատակը անարգել, ինչպես դուք և ոչ էլ նրան պաշտպանելու պատրվակով կրակից իր համար շագանակներ հանել` ինչպես Մարկոսյանը: Մովսեսը մեր և այլ ազգերի անկախության պայքարի առաջամարտիկ Ազգային միացյալ կուսակցության` ԱՄԿ-ԱԻՄ-ի այն սակավաթիվ նվիրյալ ու արժանավոր գործիչներից մեկն է, որոնց թվին են պատկանում նաև Մեխակ Գաբրիելյանը, Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մանուկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Ռազմիկ Զոհրապյանը, դուք և ուրիշներ: Ափսոս, որ լուսահոգի Նավասարդյանն ու Մարգարյանը չհասցրեցին ուղղել իրենց սխալները, Ռազմիկ Զոհրապյանն ու Ռազմիկ Մարկոսյանը չմնացին Հայրիկյանի զինվորի ու զինակցի բարձրության վրա: Պետք չէր նրանց նմանվել: Պետք չէր կասկածի տակ առնել Մովսես Գորգիսյանի` մտավորականի, անկախության մարտիկի, նվիրյալ ազգային գործչի դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter