HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղումներ և ջերմաստիճանի տատանում. սպասվող եղանակն այս շաբաթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`         14.10C (1969 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`               -14.60C (1995 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`           -0.40C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter