HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ԱՆ աջակցությամբ մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Ծրագիրն իրականացվում է «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության քաղաքացիական հասարակության «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործընկերությամբ:

«Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի շրջանակներում անվճար վերապատրաստում է անցել Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 926 բուժքույր:

Միաժամանակ, բոլոր մարզերում ձևավորվել են շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների փոխօգնության, աջակցման խմբեր՝ կայուն համագործակցող տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայության ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ:

Ծնողներին հասանելի է նաև իրավախորհրդատուի և հոգեբանի օժանդակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter