Մեծ Բրիտանիայի դեսպանը այցելել է Կարեն Անդրեասյանին
Կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ՄԻ պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:
Հանդիպման վերջում մասնակիցները կարևորել են երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակել են համագործակցության կոնկրետ առաջարկներ, որոնք կքննարկվեն ապագայում: Այս մասին հայտնում է ՄԻ պաշտպանի աշխատակազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել