HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ս.թ. հոկտեմբերի 31-ին հայտարարված մրցույթի մասնակցության հայտերը:

Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և վարժարանի զարգացման վերաբերյալ գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուների ծրագրերը` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել Գեղամ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու և գործադիր տնօրենի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter