HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» հանդիպել է ԺՀՄԻԳ փորձագետներին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը եւ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազգային ժողովում հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ:

Վերջիններս Հայաստան են այցելել եւ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումներ են ունենում ընտրությունների կազմակերպման, դիտորդական առաքելություն ուղարկելու եւ անցած տարի ընդունված Ընտրական օրենսգրքի կիրառման հետ կապված զեկույց պատրաստելու առաքելությամբ:

Հյուրերի խնդրանքով «Ժառանգության» անդամները ներկայացրել են ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորմանը, թեկնածություների գրանցմանը, կուսակցությունների ֆինանսավորմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու կապակցությամբ  «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ օրենսդրական առաջարկությանը, կուսակցությունների եւ պետական ռեսուրսների տարանջատմանը վերաբերող հարցերը: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter