ԱՄՆ Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագիտական խումբը Հայաստանում է
ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական համագործակցության պլանի շրջանակներում հունվարի 29-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագիտական խումբը:
ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների մասնագետների հետ փորձագիտական խմբի անդամները անցկացնելու են բրիֆինգներ և քննարկումներ Պաշտպանական պլանավորման, դրա իրականացման այլընտրանքային մոտեցումների, ռեսուրսների բաշխման, ռիսկերի կառավարման ծրագրավորման, բյուջետավորման տարատեսակների վերաբերյալ:
Ամերիկյան փորձագետները ներկայացնելու են պաշտպանական ռեսուրսների կառավարման ամերիկյան մոդելը, նրա առանձնահատկությունները և դերը պաշտպանական պլանավորման գործընթացում: Անդրադարձ է կատարվելու նաև այլ երկրների պաշտպանական պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգերին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել