HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում պրն Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշինքի հաղթանակի առիթով:

«Պարոն Վարչապետ, Հարգելի Նիկոլ,

Ֆրանսիայի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի առիթով: Ընտրական այդ գործընթացը ցույց տվեց ժողովրդավարական արժեքների և օրինական պետության նկատմամբ ունեցած հայ ժողովրդի նվիրվածությունը:

Օգտվում եմ առիթից ընգծելու համար մեր որակյալ և վաղեմի երկկողմ հարաբերությունները: Կարող եք ապավինել Ֆրանսիայի օժանդակությանը արդյունավետ տնտեսությանը և հայ ժողովրդի բարեկեցությանն ուղղված Ձեր բարեփոխումների կենսագործման համար:

Վստահ եղեք նաև, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան շարունակելու է վճռականորեն գործել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, արդար և կայուն լուծման:

Վերստին շնորհավորելով Ձեզ և հարգանքներիս գերագույն հավաստիքով՝

Բարեկամորեն

Էմանուել ՄԱԿՐՈՆ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter