HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը

Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը։

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ղեկավար կոմիտեի մյուս անդամներին ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն քվեարկության օրվա և դրան հաջորդող որոշ զարգացումների վերաբերյալ։

Մասնավորապես պարոն Մուկուչյանը ներկայացրել է, որ չնայած ընտրական համակարգի բարդությանը՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում արձանագրվել է ընդամենը 4700 անվավեր քվեաթերթիկ, նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների 7500-ի համեմատ։ Ըստ ԿԸՀ նախագահի՝ ընտրատեղամասերում տեղադրվել են 4000 ընտրողների նույնականացման սարքեր, որոնցից քվեարկության օրը փոխարինվել է 16 սարք և արդյունքում սարքերի աշխատանքի վերաբերյալ չի գրանցվել որևէ խնդիր։ Բացի այդ, քվեարկության օրվան նախորդող օրվանից սկսած ամբողջ հանրապետությունում գործարկվել են 1501 տեսախցիկներ և քվեարկության օրն ապահովվել է համաժամանակյա հեռարձակում։ Ըստ այդմ, չի գրանցվել որևէ դիմում, բողոք տեխնիկական սարքերի, տեսախցիկների, ուղիղ հեռարձակման խափանումների վերաբերյալ։ Հանրապետության տարածքում տեղադրվել է 84 տեղեկատվական վահանակ, մշակվել և տարածվել է 2 ռադիոգովազդ, քվեարկության օրն առաջին անգամ ընտրող քաղաքացիներին բաժանվել է 80․000 կրծքանշան։

Ծրագրի ղեկավար կոմիտեն արձանագրեց, որ այս և ներկայացված որոշ այլ թվեր ապացուցում են, որ ծրագրի շրջանակներում իրականացված տեղեկատվական արշավները և տեխնիկական աշխատանքների կազմակերպումը եղել է արդյունավետ և ծառայել ծրագրի դրած նպատակներին։

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, հղում կատարելով նաև միջազգային դիտորդական առաքելությունների նախնական զեկույցներին, փաստեցին, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակն աննախադեպ բարձր է եղել Հայաստանում երբևէ իրականացված համապետական ընտրությունների համեմատությամբ։

ՄԱԿ համակարգող Շոմբի Շարփը, մեջբերելով նաև քվեարկության օրվա իր անձնական փորձառությունը, շնորհավորեց Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին իրապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման առիթով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter