HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 

Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Կոտայքի մարզում, Դիլրջանի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Տրանսպորտի նախաարությունը հավելում է, որ մառախուղ է նաև Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter