HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են ԺՀՄԻԳ փորձագետներին

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ:           

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ ղեկավարությանը զեկուցելն է: Պաշտոնական Երեւանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի եւ ժամկետների մասին: 

Զրուցակիցներն անդրադարձել են ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը: Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Լ. Զուրաբյանը հաստատել է Հայ Ազգային Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Նա նաեւ ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստած բարեփոխման պլատֆորմը: 

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter