HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրեց խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու մասին: Այս մասին ասվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվեցին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter