
Ուզում են հանդիպել Հայաստանում Գերմանիայի դեսպանին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 627-Ն որոշման դեմ պայքարող ՀՀ քաղաքացիները ուզում են հանդիպել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:
Դեսպանին ուղղված նամակում նրանք մասնավորապես նշել են.
«Հարգելի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթ,
Գնահատում ենք, որ Սյունիքի մարզի Քաջարանի և մյուս հինգ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն եք հայտնել և այդ ուղղությամբ քայլեր եք ձեռնարակել: Ուրախ կլինենք կրկին հանդիպել Ձեզ հետ, քննարկել վերջին նորությունները, Ձեր ներկա դիրքորոշումը և խնդրի լուծման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Խնդրում ենք տեղեկացնել, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել մեր հաջորդ հանդիպումը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել