
«Իմ քայլն» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը
ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը` դաշինքի պատգամավորների` «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո:
ԱԺ փոխխոսնակների պաշտոններում էլ իշխող դաշինքն առաջադրել է Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, խմբակցության քարտուղարի պաշտոնում` Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այս թեկնածությունները խորհրդարանում պետք է քվեարկությամբ հաստատվեն:
Սիմոնյանի խոսքով` դեռ հստակ չէ, թե երբ կլինի առաջին նիստը, այն որոշելու է ԿԸՀ-ն:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն էլ ասաց` միանշանակ է, որ չի լինելու սփյուռքի նախարար.
«Այս փուլում քաղաքական թիմի կողմից քննարկվում է սփյուռքի նախարարության լինել-չլինելու հարցը»,-ասաց նա:
Լուսանկարը՝ արխիվային, հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան
Մեկնաբանել