HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս տվյալները հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 22-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            11.60C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -14.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           -1.50C


ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter