HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Վահագն Աթաբեկյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահին

Դեկտեմբերի 19-ին Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը պաշտոնապես իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Աունին (Michel Aoun): Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիսավոր արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-լիբանանյան  հարաբերությունների ներկա ընթացքին և հեռանկարներին, լիբանանահայ համայնքի դերակատարությանը, ինչպես նաև Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակներում լիբանանյան պատվիրակությունը ղեկավարում էր նախագահ Միշել Աունը:

Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանին մաղթեց բարի գալուստ և հաջողություն իր պատասխանատու և պատվավոր առաքելության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter