Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում
Այս օրերին Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում վեց զույգ երեխա, որոնցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով: Այս մասին հաղորդում է med-practic.com-ը:
Թեպետ այս կենտրոնում զույգ երեխաների ներկայությունը բժշկական անձնակազմի համար սովորական երեւույթ է, բայց նորածիններն իրենց ներկայությամբ նոր տրամադրություն ու հուզումներ են փոխանցում, քանի որ միաժամանակ վեց զույգ երեխա են հավաքվել մեկ հարկի տակ:
«Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հաճախ են ծնվում զույգեր: Երեւույթը պայմանավորված է նաև նրանով, որ կենտրոնում իրականացվում է արտամարմնային բեղմնավորումներ: Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր զույգը 28 շաբաթական հղիությունից ծնված նորածիններն են` 1500 գ եւ 1300գ քաշով: Փոքրիկներն արդեն մեկ ամսական են: Այս նորածինների վիճակը գնահատվում է բավարար, որեւէ բուժական միջամտություն չեն ստանում եւ գտնվում են խնամքի երկրորդ փուլում. իրականացվում է անհասության հետ կապված միջոցառումներ եւ մոր կողմից կրծքով կերակրման նախապատրաստական աշխատանքներ: Բաժանմունքում կազմակերպվում են «կենգուրու» մեթոդի սեանսներ. մայրը գրկում է նորածիններին եւ մոտեցնում կրծքին, զուգահեռ երեխաները ստանում են նախատեսված կաթի ծավալը զոնդի միջոցով: Երեխաների քաշը ներկա պահին մոտավորապես 2կգ է»,- այս մասին տեղեկացրեց ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել