
Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.6%-ով աճել է
Այս տարվա նոյեմբերին, 2017 թվականի նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 3.6 %-ով:
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, նոյեմբերին աճն ապահովել են հիմնականում ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը։ Ծառայությունների ծավալը, 2017 թվականի նոյեմբերի համեմատ, աճել է 17.5 %-ով, իսկ առևտրաշրջանառությունը՝ 5.3 %-ով։
Որոշակի աճ է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում՝ 1.1 %, շինարարության աճը զրոյին մոտ է` 0.2 %:
Իսկ գյուղատնտեսության ոլորտում անկումը շարունակվում է։ Նոյեմբերին այն կազմել է 8.3 %:
11 ամիսների տվյալներով (հունվար-նոյեմբեր) տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, 2017թ. հունվար-նոյեմբերի համեմատ, կազմել է 5.7 %:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել