«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը պատժու՞մ է Վարդան Ղուկասյանին
Երեկ պարզվել է, որ Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մինչդեռ հայտնի էր, որ բնակարանը գնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Սերժ Սարգսյանն է ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանից պահանջել հրաժարվել Թումանյանի թբիլիսյան տունը գնելու ծրագրից: Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարելի Թումանյանի անունը դարձնել նախընտրական քարոզչության առարկա՝ իր հերթին խոստանալով գնումն այնպես կազմակերպել, որ դա չդիտվի որպես PR՝ ՀՀԿ-ի օգտին:
Թերթի իշխանական աղբյուրները պարզաբանում են նաեւ, թե ինչու է տվյալ հարցի լուծումը դրվել հենց Վարդան Ղուկասյանի վրա: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանն այսպիսով պատժում է Գյումրիի քաղաքապետին՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հետ կապված անիմաստ սկանդալից խուսափել չկարողանալու համար: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների եւ ընդհանրապես հայաստանցիների շրջանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել