HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվելու են հատուկ միջոցառումներ

Ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնելու են համատեղ հատուկ միջոցառումներ:

Ոստիկանությունը նշում է, որ նշված ժամանակահատվածում խիստ հսկողություն է սահմանվելու Սևանը գոտեվորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայվելու են հսկիչ կետեր, իրականացվելու են «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ, սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ, կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի տարածքում:

Միջոցառումների անցկացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ոստիկանությունը կոչ է անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: «Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու են ու ենթարկվեն պատասխանատվության»,- գրված է հաղորդագրության մեջ:

լուսանկարը` բնապահպանության նախարարության ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter