HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վախի մթնոլորտ՝ մերձավոր շրջապատում

Խոսելով Հրազդանում տիրող նախընտրական իրավիճակի մասին՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտարարել է, թե «մեր մրցակիցները, իրենց գործելաոճին համապատասխան, փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել»: 

«ՉԻ»- Սա, համաձայնվեք, ավելի շուտ հիշեցնում է Շուրա Բալագանովի դամբանական ճառը՝ արտասանված Պանիկովսկու գերեզմանին: Ճառը սկսվում է «միջազգային դրությունը... մեր պատասխանը Չեմբեռլենին» բառերով, եւ, ըստ էության, այդ բառերով էլ ավարտվում է: Շուրա Բալագանովը մեղք չունի. ինչ-որ տեղ լսել է այդ բառերը եւ արտասանում է: Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ ինչ-որ տեղ «վախի մթնոլորտ» բառակապակցությունն է լսել, եւ բնականաբար առաջին իսկ առիթով օգտագործում է: Հետաքրքիր է՝ երեբեւէ նման նախադեպ եղե՞լ է, որ գործող իշխանությունը տիրապետի հնարավոր բոլոր լծակներին եւ միաժամանակ հայտարարի, թե ընդդիմության թեկնածուն վախի մթնոլորտ է ձեւավորում: Չէ, մենք հասկանում ենք, որ անձամբ ինքը կարգին վախեցած է: Բայց դա նույնն է, թե ինչ-որ մեկը սուզվի սեփական լոգասենյակի վաննայում ու հայտարարի, թե համաշխարհային ջրհեղեղը սկսվել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter